fbpx
Խորհրդարան

Ոչ մի քաղաքական ուժի չպետք է մեղադրել դրա մեջ. Ալեն Սիմոնյանը՝ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի մասին

Այսօր մի խումբ ցուցարարներ բողոքի ցույց են սկսել Ազգային ժողովի այգում: Նրանք դեմ էին արտահայտվում օրեր առաջ ԱԺ դահլիճում տրանսգենդերի մասնակցությամբ նիստին։ Ազգային ժողովի պատգամավորների մի մասը դուրս եկավ ցուցարարների հետ հանդիպելու։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նրանց հայտնեց, որ դա ԱԺ նիստ չի եղել: Դրան մասնակցել է ընդամենը երկու պատգամավոր։ Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ դահլիճում ներկա բոլոր մարդկանց հրավիրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սակայն նա նշեց, որ ոչ մի քաղաքական ուժի չպետք է մեղադրել դրա մեջ, քանի որ ո՛չ Զոհրաբյանը, ո՛չ այլ մեկը չէր կարող իմանալ՝ ինչի մասին է խոսքը։

«Դուք փողոցում ման եք գալիս ու չեք կարող ֆիքսել՝ ով ով է», – ասաց Սիմոնյանը:

Ցուցարարներից մեկը պնդեց, որ Ազգային ժողովի դահլիճը պետք է խնկարկվի, սակայն Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա չի կարելի, որովհետև խնկի ծուխը կարող է հակահրդեհային համակարգը միացնել, որն էլ կջրի ամբողջ դահլիճը՝ հրդեհ թույլ չտալու համար։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովում օրեր առաջ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ» թեմայով: Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաև «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ