Ողբերգական դեպք Ղազախստանում․ զոհվել է 6 հանքափոր, կան վիրավորներ

Ամենադիտվածներ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ղազախստանի Կարագանդայի մարզում․ Աբայի հանքում մեթանի արտանետումներ են տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Նշվում է, որ վթարի պահին հանքում գտնվել է 64 աշխատակից, որոնցից 56-ը անմիջապես տարհանվել են, իսկ մյուս 8 աշխատակիցներից 6-ը զոհվել են, 2-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վերջիններիս առողջական վիճակի մասին մանրամասներ չի հաղորդվում։

Ըստ աղբյուրի՝ հանքի աշխատանքներն այժմ դադարեցված են, կատարվում է քննություն։

Ամենաթարմ