Ո՞ր դիրքով քնելն է օգտակար

Ամենադիտվածներ

Ո՞ր դիրքով քնելն է օգտակար

Ձախ կողմում քնելը օգտակար է ստամոքսի և աղիքների համար, ասում է սննդաբան Ալի Ռամադանը։ Նրա կարծիքը մեջբերում է Huffington Post-ը։

Մասնագետի խոսքով՝ եթե քնում եք ձախ կողքի վրա, ստամոքսը և ստամոքսահյութը մնում են կերակրափողի տակ՝ դրանով իսկ նվազեցնելով այրոցի և մարսողության խանգարման վտանգը։ «Այս դիրքը նաև թուլացնում է մեջքի ճնշումը և իդեալական է հղի կանանց համար, քանի որ այն բարելավում է արյան հոսքը սրտի, պտղի և երիկամների միջև», – ավելացրել է Ռամադանը:

Նա խորհուրդ տվեց գիշերը ձախ կողքի պառկել այն մարդկանց, ովքեր խռմփացնում են, ունեն մարսողական խնդիրներ կամ արյան բարձր ճնշում։ Ռամադանը նաև աջ կողմում քնելը լավ է անվանել սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար, իսկ մեջքի վրա քնելը, նրա կարծիքով, ամրացնում է ողնաշարը։

Ամենաթարմ