Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մամուլում տեղեկություններ կան որ երեկ քրեակատարողական հիմնարկներում կրիմինալ քրեածին տարրերը ոչ ավել ոչ պակաս անհնազանդություններ են արել կապված Քրեական միջավայր ստեղծելու քրեական միջավայրում ներգրավվելու, ենթամշակույթին հարելու և նմանատիպ այլ երևույթները քրեականացնելու նախաձեռնության հետ։ Գովելի և կարևոր է այդպիսի նախաձեռնությունը։
Նաև հայտնի դարձավ որ իրավիճակը կալանավայրերում վերահսկելի է դարձել և անհնազանդություններ չկան։ Դա շատ լավ է։ Որևէ խղճի խայթ չպետք է լինի գողական բարքերի հանդեպ և վերոգրյալը պետք է արմատախիլ արվի անգամ ամենակոշտ մեթոդներով»։
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2481374081911851