Պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք. ՀԲՃ

Հրապարակող՝

amulsar

Ամենադիտվածներ

Հայկական բնապահպանական ճակատը գրառում է կատարել Facebook-ում: ՀԲՃ-ն ահազանգում է:

«Ահազանգ․ պետք է թույլ չտալ, որ որևէ ընկերություն բռնությամբ մտնի Ամուլսարի տարածք

Ակնհայտ է, որ նոր տերեր ունեցող Լիդիան ընկերության ստրատեգիան բռնություններ հրահրելն է, որպեսզի այն արդարացնի ոստիկանության միջամտությունը։

Միլիտարիստական կեցվածքով, սպառնալիքներով ու սադրանքներով ակտիվացված Լիդիանի գործողությունները հուշում են, որ այս մասնավոր ընկերությունը կարող է փորձել բռնությունների գնով պարտադրել իր ապօրինի, մահաբեր, սպեկուլյացիաներով լեցուն ծրագիրը։

Կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պաշտոնյաներին, լրատվամիջոցներին կանխել հնարավոր բռնություններն Ամուլսարի տարածքում՝ թույլ չտալով, որ մասնավոր որևէ ընկերություն, լինի պահնորդական, շինարարական, հանքարդյունաբերական ընկերություն, թե պարզապես խմբավորում, կարողանա որևէ բռնի գործողություն կատարել Ամուլսարում, ավելին՝ ձեռք, մահակ կամ զենք բարձրացնի մեծագույն զոհողության գնով Հայաստանի ու տարածաշրջանի էկոլոգիական, սոցիալական ու տնտեսական հարց լուծող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների վրա։

Ամուլսարի պահպանության պայքարը եղել ու մնալու է խաղաղ դիմադրություն, և կոչ ենք անում հետևյալ գործողություններով դեմ կանգնել Ամուլսարի տարածք բռնություններ մտցնելուն․
Հրաժարվել համագործակցել «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի, «Էկոբիլդինգ» ընկերության, Լիդիանի ու նրա կապալառուների հետ առհասարակ, այսինքն՝ չաշխատել այդ ընկերություններում, չմատուցել դրանց որևէ տեսակի ծառայություն։ Սա քաղաքացիական անհնազանդությանը բնորոշ խաղաղ պայքարի մեթոդներից մեկն է։ Նույնիսկ եթե առաջարկվող վարձը բարձր թվա, մի՛ գայթակղվեք փողին, մի՛ աշխատեք մի տեղ, որտեղ Հայաստանի պայքարող քաղաքացիների նկատմամբ ձեռք են բարձրացնում ու վտանգում են երկրի ապագան։

Ֆիզիկապես ներկա գտնվել Ամուլսարի պահպանության կետերում և Ջերմուկում, բարոյապես ու նյութապես աջակցել տեղի բնակիչներին։

Փաստագրել վերը թվարկված ընկերությունների ոտնձգություններն Ամուլսարի պահապանների նկատմամբ։
Բոյկոտել Լիդիանի պատվիրած լրատվական նյութերը պրոպագանդող լրատվամիջոցները։

Մինչ այն, Ջերմուկի ու Գնդեվազի անձնազոհ բնակիչներին կոչ ենք անում շարունակել մնալ խաղաղ, նրանց նկատմամբ բռունցք, մահակ կամ զենք բարձրացնողները վաղուց պարտված են։

Լիդիան ընկերությունը կարող է Ամուլսարի տարածքից հեռացնել իր վերջին գույքը, վերականգնել ավերած լանդշաֆտն ու մեկընդմիշտ հեռանալ այդ տարածքից։ Որևէ այլ նպատակով այդ ընկերության ներկայությունը Ամուլսարում չի թույլատրվելու»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/armecofront/posts/4465332413506788?__xts__[0]=68.ARBUOeOuvgjMgjqPdsj8vMaEk9GNVJebOj6yn98vnLFCs_mCYuerOEidqLJan7_V6YKfSPTtnEYupO4nb2kO6cOy-4lrZYsMwkqI81BVzWjcWdU5KZSa0QSLRfByFrByly0pyRndwYBCSzU3HEMp_2A5BBGcRR4aM9–IuNhs6eCl5TkQoBb8q8W3iPXM7SpaVkJMwnu7jt7M0Mry8tL0jMWNqkHzXTYygzI4txiFpG-3QXWj6L-PW0hXrDpt4mGvZfuvV5tKxB6djG1nVtvb0gZ7fJ8ig6QuEuISUBgZzNKgzTyNAmBRfEn7MHXK9XItZrmUH-CjmthuiYuhYQgeojFLQ&__tn__=-R

Ամենաթարմ