Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

Ամենադիտվածներ

Սուբվենցիոն ծրագրով Սպանդարյանում կառուցվում է ոռոգման համակարգ

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի կառուցման աշխատանքները։

Սուբվենցիոն ծրագրի նախնական արժեքը 25 մլն 378 հազար դրամ է կազմում, որից 16 մլն 495 հազարը պետությունն է հատկացնելու։

Մինչ այժմ համայնքում ոռոգումն իրականացվել է բնական առուներով, ոռոգման սեզոնին ջրային կորուստները հասել են 50 տոկոսի։

«Ոռոգման նոր համակարգի գործարկումը կնպաստի համայնքում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանը, մոտ 5 հա ավել ցանքատարածքներ կդառնան ոռոգելի»,-  հայտնել է Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ