3DNews կայքը հրապարակել է օգոստոսի լավագույն սմարթֆոնների տասնյակը, որոնց գինը Ռուսաստանում չի գերազանցում 10,000 ռուբլին (մոտ 117 դոլար)։
Ցուցակը բացում է Infinix SMART 8 Pro-ն, որն առաջարկում է մեծ՝ 90 Հց էկրան, 4 կամ 8 ԳԲ օպերատիվ, 64 կամ 128 ԳԲ ներկառուցված հիշողություն, 50 ՄՊ տեսախցիկ և 5000 մԱ/ժ մարտկոց: Թերությունների թվում են էկրանի ցածր պայծառությունը՝ համեստ HD կետայնությունը և դանդաղ լիցքավորումը։
Երկրորդ տեղում է Poco C65-ը, որն իր գնային կատեգորիայի համար ընդունելի պրոցեսոր է ստացել, հիշողության լայն ընտրանի (64, 128 կամ 256 ԳԲ), մեծ էկրան՝ 90 Հց հաճախությամբ և Gorilla Glass ապակի։ Թերությունները ներառում են գովազդը Xiaomi shell-ում և 6,74 դյույմանոց էկրան՝ համեստ HD կետայնությամբ:
Նրան հաջորդում է Realme Note 50-ը, որը հագեցած է 6,74 դյույմանոց IPS էկրանով՝ 90 Հց հաճախությամբ, թեթև ծրագրակազմով, առանց վերալիցքավորման մարտկոցի երկար աշխատանք և IP54 պաշտպանություն փոշուց և ջրից։ Միաժամանակ փորձագետները քննադատում են տեսախցիկը, բազային տարբերակն ունի ընդամենը 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, ցածր կատարողականություն, HD էկրան և դանդաղ լիցքավորում։
Չորրորդ տեղը զբաղեցրել է iTel P55-ը։ Սմարթֆոնն առաջարկում է հսկայական էկրան՝ 90 Հց հաճախությամբ, առանց վերալիցքավորօման մարտկոցի աշխատանքի տևողության լավ մակարդակ և շատ հիշողություն (128 կամ 256 ԳԲ): Այնուամենայնիվ, այս մոդելն ունի միջին կատարողականություն, պարզ տեսախցիկ, HD էկրան և չունի NFC:
Լավագույն հնգյակը լրացնում է Tecno Camon 19-ը, որն առաջարկում է այս գնային հատվածի լավագույն տեսախցիկը, մինիմալիստական դիզայնը, լավ կատարողականը և Full HD էկրանը: Միաժամանակ սմարթֆոնը հագեցած է 60 Հց ստանդարտ հաճախությամբ էկրանով և աշխատում է Android 12 օպերացիոն համակարգով։
Լավագույն տասնյակում ներառվել են նաև Samsung Galaxy A05, Oppo A38, Huawei nova Y61, Inoi A72 և FPlus R570E սմարթֆոնները: 3DNews-ն ուշադրություն է հրավիրել նաև Soyes XS15 անսովոր և կոմպակտ սմարթֆոնին, որը չի հայտնվել լավագույն տասնյակում։