fbpx
Հասարակություն

Սահմանամերձ Որոտանում ծառատունկ է իրականացվել

Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։ Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք` մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու։

«Քանի կա հայի պայքարող ոգին՝ մենք կանք, կլինենք ու կշատանանք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ