Չեմ հասկանում՝ որտեղի՞ց այդքան թշնամանք. Լուչեսկուն՝ Ֆեներբահչեի մասին

Ամենադիտվածներ

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ֆեներբահչեի» հետ կայացած խաղի մասին .

«Ստամբուլում շատ բարդ խաղ ունեցանք: Չեմ հասկանում, թե «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստներն ինչու էին իրենց այդպես ասում: Այդ խաղն ինձ ցլամարտ էր հիշեցնում: Հասկանում եմ, երբ թիմն այդպիսի տրամադրվածությամբ է խաղում ներքին առաջնության սկզբունքային մրցակցի դեմ, բայց չեմ հասկանում, թե որտեղից է այդպիսի թշնամանք առաջացել միջազգային մակարդակում:

Կարծում եմ՝ միջազգային խաղերը պետք է ավելի կոռեկտ անցնեն: Մարզադաշտում հավաքված երկրպագուները տարատեսակ իրեր էին նետում խաղադաշտ: Եվրոպական մրցաշարերում խաղերը պետք է անցնեն արդար խաղի՝ Fair Play-ի սկզբունքով: Տարբեր երկրներ ներկայացնող թիմերը խաղադշտում պետք է ներկայացում, շոու ապահովեն երկրպագուների համար, և ոչ՝ կռիվ: Ես շատ հիասթափված էի այդ խաղից: Մենք կորցրինք մեր երեք հիմնական խաղացողներին: Բացի այդ, մեզ համար հեշտ չէ անընդհատ ուղևորությունների պատճառով»,- Լուչեսկուի խոսքերն է փոխանցում Կիևի «Դինամոյի» պաշտոնական կայքը:

 

Ամենաթարմ