fbpx
Հասարակություն

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի ուղերձը Գարնան և գեղեցկության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:

Դուք, տղամարդկանց հավասար, արհեստավարժ նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական ու մարդկային պարտքը՝ ծառայել օրենքին ու քաղաքացուն, պահպանել օրինականությունն ու արդարությունը:

Սիրելի՛ կանայք, կոչմանն ու առաքելությանը անմնացորդ ծառայելու հետ՝ դուք ընտանիքի հիմնասյունն ու պահապանն եք, երեխաների դաստիարակության երաշխավորը, արժանապատիվ ապագայի հավատավորն ու արարողը:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք օրինակելի ճանապարհ են անցել և այսօր էլ երիտասարդ ոստիկաններին են փոխանցում իրենց փորձը, իրենց հավատարմությունը մեր գործին:
Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին և մաղթում խաղաղ ծառայություն ու երջանկություն:

Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:

Շնորհավորում եմ բոլոր կանանց:

Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին:

Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք:

Արման ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետի
ժամանակավոր պաշտոնակատար,
ոստիկանության գնդապետ

Գրված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ