fbpx
Իրավական

Ոստիկանների անհաջող «ասֆալտին փռելու» փորձը. Վարդանյանը փախչում է տուն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տան ոստիկանական գործողություններից հետո Վարդանյանը տեղեկացրել էր, որ իրեն երկու անգամ փորձել են, այսպես ասած, փռել ասֆալտին, սակայն չի հաջողվել։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Նույն լրատվամիջոցը նաև նոր տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես են ոստիկաններն Արամ Վարդանյանի տան դիմաց մի քանի մեքենայով շրջափակում են Mercedes G-Class մակնիշի ամենագնացը, որում այդ պահին գտնվում էր Վարդանյանը ու փորձում «փռել ասֆալտին»։ Սակայն այդ պահին օգնության են հասնում վերջինիս ընկերները։ Արդյունքում Արամ Վարդանյանին հաջողվում է փախչել մտնել դարպասներից ներս։

Դեպքը տեղի է ունեցել 2020թ. հունվարի 18-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ