Հունիսի 19-ին, ժամը 21.20-ին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի 1-ին պահաբաժնի տեսուչը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, հերթական շրջագայության ժամանակ նշված պահաբաժնից հայտնաբերել է ապօրինի հատած տարբեր տրամաչափի սոճի տեսակի 6 ծառ:
Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարճաղբյուր գյուղի երկու բնակիչ հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի 1-ին պահաբաժնից սղոցով ապօրինի հատել են 1 հատ՝ 16 սմ, 2 հատ՝ 17 սմ, 1 հատ՝ 20 սմ և 2 հատ՝ 21 սմ տրամաչափի սոճի տեսակի ծառեր և տեղափոխել նրանցից մեկի առանձնատուն:
Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն:
Հատած ծառերը հայտնաբերվել են նշված առանձնատանը կից կիսակառույց շինությունում և ի պահ հանձնվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: