Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկանները, որոնք սպասարկում են Շենգավիթ վարչական շրջանը հոկտեմբերի 17-ին բերման են ենթարկել 47-ամյա մի տղամարդու՝ զենք և սառը զենք կրելու կասկածանքով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ ու դանակ, որոնք ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Հանգամանքները պարզվում են։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։