Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 20-ին, ժամը 23.35-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցից բերման են ենթարկել նույն քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է երկու ներարկիչ՝ մասամբ լցված դարչնագույն հեղուկով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կոդեին տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, պատրաստել է անձամբ՝ հետագայում ներարկվելու նպատակով:
Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։