fbpx
Իրավական

Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին Արցախի փողոցում

Փետրվարի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արցախի փողոցի թիվ 14 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, ում մոտից հայտնաբերվել է դրամապանակ:

Պարզվել է, որ Սուրեն Ա.-ն նույն օրը, ժամը 18.50-ին, թիվ 45 երթուղու միկրոավտոբուսի սրահում փորձել է գողանալ 1958 թ. ծնված Անահիտ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, 27.000 դրամ, 200 ռուբլի, 1 դոլար, բանակային և զեղչային քարտեր, սակայն բռնվել է ոստիկանների կողմից:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ