fbpx
Իրավական

Ոստիկանները հայտանբերել են, թե ով է կոտրել նոր աղբամանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նոր տեղադրված աղբամաններից մեկը կոտրված վիճակում էր։

«Նոր աղբամաններից մեկի ճակատագիրը»,- գրել էր նա։

Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկն անհայտ անձը կոտրել է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից ինջեցնելիս սեղմել է աղբի ճզման սեղմակը, ինչի հետևանքով էլ աղբամանը կոտրվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ