ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ ջան։
Եվս մեկ անգամ գաղտնալսման օրենքի մասին։ Խնդրում եմ, կարդացե՛ք սա, և հետո միայն մեզ մեղադրե՛ք տոտալիտար բռնապետություն հաստատելու մեջ։
Ուրեմն, ոստիկանությունը այս օրենքից առաջ էլ իրավունք ուներ գաղտնալսելու, բնականաբար միայն դատարանի որոշմամբ։ Այս առումով որևէ բան չի փոխվում։ Փոխվում է հետևյալը։ Նախկինում, գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ուներ միայն ԱԱԾ։ Այսինքն, եթե ոստիկանությանը պետք էր գաղտնալսել ենթադրյալ հանցագործին, ոստիկանությունը գնում էր դատարան, ստանում էր գաղտնալսման որոշում, հետո գնում էր ԱԱԾ։ Արդյունքում, նախ, այս ամենը արդյունավետ չէր, երկրորդ, ստացվում էր, որ ոստիկանությունը կախման մեջ է ԱԱԾ։ Հիմա նման իրավիճակում ոստիկանությունը գնում է դատարան, և, եթե ստանում է թույլտվությունը, սկսում է գաղտնալսել։ Արդյունքում բարձրանում է արդյունավետությունը և ստեղծվում է որոշակի հավասարակշռություն երկու ուժային ծառայությունների միջև։
Գուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է, շատ նորմալ օրինագիծ է, և կարիք չկա հիշել Ջորջ Օրուելին և 1984 թիվը։
Քոմենթում դնում եմ քննարկման լինքը, քննարկումը սկսվում է 6։33-ից։ Քաղաքացու իրավունքների տեսակետից ամենակարևոր՝ դատարանի սանկցիայի մասին խոսվում է 6։44 րոպեից սկսած, Լուսավոր Հայաստանի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցն է և օրենքի համահեղինակ Արմեն Խաչատրյանի պատասխանը»։
https://www.facebook.com/mikael.zolian/posts/10156860079956824