fbpx
Սպորտ

Ոստիկանությունը հաստատել է, որ կործանված ինքնաթիռի մոտ հայտնաբերված մարմինը պատկանում է Սալային

Ստորջրյա որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 4-ին Լա-Մանշի հատակին կործանված ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը փորձաքննության է ենթարկվել: Ոստիկանությունը հաստատել է, որ մահացածը հանդիսանում է «Քարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալան:

Հունվարի 29-ին 28-ամյա արգենտինացին պետք է «Քարդիֆի» կազմում մասնակցեր «Արսենալի» դեմ խաղին:

Ցավոք, «Նանտից» «Քարդիֆ» տրանսֆերի հաջորդ օրը` հունվարի 21-ին, ֆուտբոլիստին Ուելս տեղափոխող մասնավոր ինքնաթիռն անհետացել է, որն ավելի ուշ հայտնաբերվել է Լա-Մանշի հատակին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նանտը» «Քարդիֆից» 15 մլն ֆունտ է պահանջել հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի համար և սպառնացել է դատի տալ անգլիական ակումբին, եթե առաջիկա 10 օրվա ընթացքում չստանա 15 մլն ֆունտ` ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ