Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 13:50-ի սահմաններում 33-ամյա Լ. Գ -ն իր վարած «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե.-ին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն: Վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Կայքի փոխանցմամբ՝ վարորդը սիրված ու ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Դեպքից հետո Մարտիրոսյանը ժամանել էր դեպքի վայր: