«Ալիք մեդիան» հայտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 8 նոր դեպք է հաստատվելէ վերջին շաբաթվա տվյալներով։
StopCov հատուկ կայքը հայտնում է, որ ևս 3 պացիենտ ապաքինվել է: Ողջ ընթացքում բուժվածների ընդհանուր թիվը 576 է՝ վարակվածների 77,21% -ը:
Այսօրվա դրությամբ կլինիկաներում 158 պացիենտ է բուժում ստանում:
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ մայիսի 28-ի դրությամբ Վրաստանում 52,1 հազար PCR-թեստ է արվել:
