Վրաստանի կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4321 նոր դեպք, բուժվել է ևս 4301 պացիենտ: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 162 475 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը հասել է 1504-ի։
Կարանտինում է գտնվում 1 282 մարդ։