Աշխարհ

Վրաստանը 5 պետության համար բացում է սահմանները

AliQ Media-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում Վրաստանի փոխվարչապետ Իրակլի Չիքովանին հայտարարել է, որ երկրի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանը 5 պետության համար բացում է սահմանները՝ առանց պայմանների:

Որոշման համաձայն` այդ երկրներն են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Եվրամիությունը բացել է սահմանները Վրաստանի համար։ Վրաստանը 15 ամենաանվտանգ երկրների շարքում է, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն նվազագույն խոչընդոտներով մուտք գործել Շենգենյան գոտի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ