fbpx
Աշխարհ

Վրաստանի ԿԳՄՍ նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել:

Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:

Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին:

Թե ով կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը դեռևս անհայտ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ