Վրաստանի մանկապարտեզներում երեխաներին ձիու միս են կերակրել

Ամենադիտվածներ

Արևմտյան Վրաստանի Սամտրեդիա քաղաքի մանկապարտեզներում երեխաներին տավարի մսի փոխարեն ձիու միս են կերակրել: Այս մասին ճեպազրույցում հայտարարել են ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները:

Սոցիալական ուղղվածություն ունեցող կուսակցության անդամ Թեոնա Չալիձեն պնդել է, որ մանկապարտեզներին ձիու մսի մատակարարումը տեղի է ունեցել նախորդ տարի: Լաբորատոր հետազոտությամբ մսի մեջ ձիու ԴՆԹ են հայտնաբերել:

Սամտրեդիայի քաղաքապետարանի նախադպրոցական կրթության ասոցիացիան հաստատել է տարածված տեղեկատվությունը։

Ամենաթարմ