fbpx
Քաղաքականություն

Վրաստանի ՆԳՆ հետաքննում է դեպի Հայաստան տանող ինտերնետային մալուխները վնասվելու փաստերը

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է դեպի Հայաստան տանող ինտերնետային մալուխների վնասման փաստով հարուցված քրեական գործը ։

Նախարարության տվյալներով ՝դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Դմանիսիի շրջանի Օրոզմանի գյուղում: Մասնավորապես, անհայտ անձինք փոս են փորել և վնասել «Օպտիկամանրաթելային հեռահաղորդակցման ցանց» ընկերության օպտիկամանրաթելային մալուխները, որոնք Եվրոպայից Ասիա են գնում Փոթի-Թբիլիսի-Բոլնիս-Դմանիսի-Հայաստան ուղղությամբ :Նշենք,որ Բոլնիս-Դմանիսի շրջանները ադրբեջանցիներով խիտ բնակեցված շրջաններ են:

Օպտիկամանրաթելային մալուխի հերթական վնասը տեղի է ունեցել ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում, սեպտեմբերի 28-ին: Անհայտ անձինք կտրել են Հայաստան մտնող մալուխը , որը նաև տեղի բնակչությանն է ինտերնետ կապ ապահովում ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ