fbpx
Աշխարհ

Վրաստանի քաղաքացիներին իրավունք կտրվի օրինականորեն աշխատել Ֆրանսիայում

Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի օրինական կերպով աշխատել Ֆրանսիայում: Համապատասխան փաստաթուղթը Ֆրանսիայի նախագահն արդեն ստորագրել է: Դեսպանների խորհրդաժողովից առաջ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, գրում է aliq.ge-ն:

Ըստ Զալկալիանիի, սա Վրաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև ակտիվ համագործակցության արդյունքն է: Նախարարը նշում է, որ Վրաստանը համապատասխան համաձայնություն է ունեցել Ֆրանսիայի կառավարության հետ, որն էլ Ֆրանսիայի խորհրդարանը վավերացրել է:

Նախարարի խոսքերով, սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երիտասարդ մասնագետները, այդ թվում` Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ստացածները, կարող են Ֆրանսիայում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ և օրինական կերպով աշխատել:

Դավիթ Զալկալիանին ասում է, որ Վրաստանի կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն աշխատում են գործընկեր երկրների հետ` Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքի վերաբերյալ համաձայնության հասնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ