fbpx
Աշխարհ

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից

Վրաստանի խորհրդարանի Միավորված հանձնաժողովների համատեղ նիստում մի քանի ժամ տևած աղմկոտ բանավեճերից հետո 15 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ անձեռնմխելիությունից զրկվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր օրենսդիր մարմնին խորհրդարանի անդամին քրեական պատասխանատվության ենթարկելու և կալանավորելու համաձայնություն ստանալու համար: Ինչպես դատախազն էր հայտարարել, Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվելու հունիսի 20-ին ցույցի ժամանակ խմբակային բռնություններին մասնակցելու և առաջնորդելու համար Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով:

Նիկա Մելիան հունիսի 20-ի կեսգիշերին կոչ էր արել ծայրահեղ լարված ցուցարարներին գրոհով վերցնել խորհրդարանը, ինչի հետևանքով ոստիկանները ուժ էին կիրառել ցուցարարների նկատմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ