fbpx
Աշխարհ

Վրաստանն ու Ադրբեջանը չեն համաձայնեցրել ցամաքային սահմանի 34 տոկոսը։

Վրաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն համաձայնեցրել ցամաքային սահմանի 34 տոկոսը։

Վրաստանի արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ դելիմիտացիայի միջկառավարական հանձնաժողովի մակարդակով համաձայնեցված է սահմանի 66 տոկոսը, այժմ շարունակվում են բանակցությունները մնացած հատվածների շուրջ:

ԱԳՆ-ն նշում է նաև, որ այս պահին երկու երկրներն էլ փոխում են սահմանագծման հանձնաժողովի կազմը։ «Այժմ հանձնաժողովի կազմը թարմացվում է, հավանաբար, մոտ ապագայում գործընթացը կվերսկսվի: Մինչև դելիմիտացիայի վերջնական ձեռք բերումը, պետական սահման է դիտարկվում ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի հանրապետական, վարչական սահմանագիծը, որի համաձայն էլ իրականացվում է սահմանի պաշտպանությունը»,- հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ից: Հիշեցնենք, Վրաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հարցը օրակարգ եկավ Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հայտարարել էր, որ ժամանակն է Ադրբեջանի հետ սահմանի հարցը լուծել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ