fbpx
Աշխարհ

Վրաստանն ու Ռուսաստանը որոշել են պահպանել ժնևյան բանակցությունները․ ՌԴ ԱԳՆ

Հուլիսի 2-3-ին Ժնևում կայացած վրաց-ռուսական միակ բանակցային ձևաչափը չէր կարող շրջանցել հունիսի 20-ի գիշերը Թբիլիսիում ծավալված իրադարձությունները:

«Հանդիպման մթնոլորտը մթագնեց հունիսի 20-21-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Տվեցինք համարժեք արձագանք ու պատշաճ գնահատական: Կոչ արեցինք լրացուցիչ խնդիրներ չստեղծել ժնևյան բանակցությունների համար, թույլ տալ շարունակել ոչ դյուրին, բայց այդքան պահանջված բանակցային գործընթացը: Շեշտը դրվեց ժնևյան ձևւաչափի պահպանման անհրաժեշտության վրա, որի շնորհիվ ապահովվել է ավելի քան տասը տարվա խաղաղ բանակցային գործընթացը, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմանների համեմատական անդորրը Վրաստանի հետ: Նման մոտեցմանն աջակցեցին հերթական փուլի բոլոր մասնակիցները»,-ասված է ՌԴ ԱԳՆ կայքում:

Վրաց-ռուսական բանակցությունների 48-րդ փուլը մեկնարկել էր թբիլիսյան իրադարձությունների 13-րդ օրը: Հանդիպման ընթացքում ընթացիկ հարցերին զուգահեռ քննարկել են նաև ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակվելուց հետո Թբիլիիսիում ծավալված իրադարձությունները:

Նշենք, որ նման ձևաչափով բանակցությունները տեղի են ունենում 2008թ-ի օգոստոսի 12-ից՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև կրակի դադարեցման համաձայնագրի հիման վրա՝ տարին մեկ անգամ: Ժնևյան բանակցությունները Ռուսաստան-Վրաստան անմիջական երկխոսության միակ ձևաչափն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ