Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1564 նոր դեպք, ապաքինվել են ևս 693-ը։
Այս մասին հայտնում են StopCov.ge կառավարական հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 320830 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 299500-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4263 պացիենտներ, որոնցից 18-ը՝ անցած օրվա ընթացքում։