Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2410 նոր դեպք, ապաքինվել են ևս 1516-ը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդով վարակման 623830 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 594669-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 9134 պացիենտներ, որոնցից 24-ը նախորդ օրվա ընթացքում։

