Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արաձանագրվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք, ապաքինվել են ևս 331-ը։
Այս մասին հայտնում են կառավարական StopCov.ge հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 267701 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 260597-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 3406 պացիենտ, որոնցից 7-ը՝ անցած օրվա ընթացքում։

