Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 867 նոր դեպք, ապաքինվել են ևս 1877-ը։
Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կառավարական կայքից։
Նշվում է, որ Վրաստանում առայսօր գրանցվել է քովիդի 618620 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 591668-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 9068 պացիենտներ, որոնցից 30-ը վերջին 24 ժամում։

