fbpx
Աշխարհ

Վրաստանում բողոքի ցույցեր են. ոստիկանությունը ուժ է կիրառել

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ժամեր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում, ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ է կիրառել ցուցարարների դեմ՝ փորձելով ցրել ցույցը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատը: Հանրահավաքի մասնակիցները հատուկ ջոկատայինների ուղղությամբ տարբեր իրեր են նետել:

Արցունքաբեր գազի կիրառումից հետո քաղաքացիների մի մասը լքել է խորհրդարանի շենքի հարակից տարածքը, սակայն նրանք հավաքվել են Ազատության հրապարակում։

Հիշեցնենք, որ բողոքի պատճառ է հանդիսացել Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։

Նշենք նաև, որ վրացական խորհրդարանում այդ պահին ներկա էր նաև ՀՀ պատվիրակությունը, որը քիչ անց լքել էր դահլիճը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ