fbpx
Աշխարհ

Պորոշենկոն իր կուսակցությունը որակել է հակառուսական «հատուկ քաղաքական ուժ»

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը որակել է քաղաքական հատուկ նշանակության ուժ, որը պաշտպանում է տերությունը, խոստացել է պայքարել «ռուսամետ ուժերի ռևանշի դեմ» և հայտարարել է, որ իր կուսակցությունը բոլորից լավ գիտի Եվրամիության և ՆԱՏՕ-ի ճանապարհը: Այդ մասին նա հունիսի 19-ի երեկոյան գրել է թվիթերյան իր էջում:

«Արդեն այժմ լսվում է բուլդոզերի դղրդյունը, որը փորձում է քանդել մեր պետականության հոգևոր հիմքը,- հայտարարել է Պորոշենկոն:

«Եվրոպական համերաշխությունը» քաղաքական հատուկ նշանակության ուժ է, որն ունակ է պաշտպանելու մեր պետությունը»: «Մեր թիմը՝ «Եվրոպական համերաշխությունը», ապացուցել է կոնկրետ գործերով, որ մյուսներից ավելի լավ գիտի Եվրամիության և ՆԱՏՕ-ի ճանապարհը»,- գրել է նա:

Նա իր կուսակցությունը համեմատել է GPS-նավիգատորի հետ, «որը ճիշտ ցույց կտա ճանապարհը և չի թողնի շեղվել ճիշտ ուղուց»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ