Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան հայտնել է, որ առաջին պացիենտը, ով վարակվել կորոնավիրուսով ապաքինվել է: Այս մասին պարզ է դարձել այսօր անցկացրած անալիզներից հետո։
Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան ասել է․
«Նա երեկ անցավ ևս մեկ թեստավորում, և մենք ստացանք բացասական պատասխան: Սա շատ լավ փաստ է, բայց, որպես կանոն, անհրաժեշտ է 24 ժամվա ընթացքում կրկին անցկացնել անալիզ, և երբ մենք կրկին բացասական պատասխան ստանանք, արդեն կարող ենք ասել, որ պացիենտն ապաքինված է: Նա կլինի առաջին ապաքինված պացիենտը»։
Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին: Կորոնավիրուս էր հայտնաբերվել Վրաստանի քաղաքացու՝ 50-ամյա մի տղամարդու մոտ, որն Ադրբեջանով Իրանից գնացել էր Վրաստան։
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝azat.tv/coronavirus։