fbpx
Աշխարհ

Վրաստանում եկեղեցիները կվարակազերծվեն

Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար եկեղեցիները կվարակազերծվեն:

Վրաստանի Ուղղափառ եկեղեցին հրաժարվում էր որևէ միջոց ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Անցած շաբաթվա պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է, որ զանգվածային ծեսերի անցկացումը դադարեցվել է, իսկ եկեղեցիների շենքերի և հարակից տարածքները մաքրվել են սուրբ ջրով:

Իշխանություններն հորդորել են վարակազերծել մարդկանց կուտակման վայրերը, հասարակական տրանսպորտը, ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները:

Հիշեցնենք, որ մարտի 10-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 15 մարդ: Ընդ որում, մասնագետները չեն բացառում, որ վարակվածների թիվը կարող է աճել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ