fbpx
Աշխարհ

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Օնի բարձրլեռնային շրջանում: Այդ մասին ասված է Հողի ուսումնասիրման գիտական ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը Նակիետի գյուղում էր, որը Օնի քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա է:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:30-ին՝ 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների կամ շենքերի վնասվածքների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ