Լոռու ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Ավտոմեքենան ընկել է Տանձուտ գետը. կան տուժածներ

Հուլիսի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայություն են իրականացրել ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ոստիկանները լուսադեմին Քարինջ-Թումանյան ճանապարհին հայտնաբերել են փայտանյութով բարձված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած 27-ամյա երիտասարդը, որը Լոռու Մարց գյուղի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և մեքենայով հանդերձ բերվել է ոստիկանության Թումանյանի բաժին։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ