Վրաստանն աշնանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Ամենադիտվածներ

«Վրաստանը 2019 թվականի աշնանը կդառնա ԵԽ նախագահ: Երբ Վրաստանը դառնա Եվրախորհրդի նախագահող երկիր, մեկ այլ էջ կգրվի մեր պետականության պատմության մեջ»,-հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն` ելույթ ունենալով խորհրդարանում կայացած հանդիսավոր նիստում:

Նրա խոսքերով` երկրի իշխանություններն աշխատում են առաջնահերթությունների վրա:

Վրաստանը ԵԽ նախագահությունը կստանձնի նոյեմբերին:

Վրաստանն առաջին անգամ է գլխավորելու ԵԽ նախարարների կոմիտեն: Նախագահությունը կտևի 6 ամիս` մինչև 2020 թ. մայիս:

Ամենաթարմ