fbpx
Աշխարհ

Վրաստանը կարող է վերսկսել Ռուսաստանից գազ ներկրել

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան չի բացառել գազի գնումը Ռուսաստանից՝ ընթացիկ տարում դիզելային վառելիքի մատակարարումը դիվերսիֆիկացնելու համար:

Սկսած 2007 թվականից`Վրաստանը ռուսական գազ չի գնել: Այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանը լիովին բավարարում էր Վրաստանի բնական գազի պահանջարկը:

«Մենք մտադիր ենք օպտիմալացնել համակարգը, որը մեզ հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել գազի ձեռքբերումը՝ շուկայում ավելի մեծ մրցակցություն ապահովելու համար: Գազային շուկայում մրցակցության ստեղծումը կնպաստի գազի սակագնի նվազեցմանը», – ասել է Քոբուլիան:

Վրաստանը վառելիքի մատակարարման շուկայի դիվերսիֆիկացիայի կարիք ունի`ապահովելու էներգետիկ անվտանգությունն ու էներգետիկ անկախությունը:

Ըստ նրա, գազի սակագների կրճատումը դրական ազդեցություն կունենա բիզնեսի և բնակչության վրա:
Հայաստանի, Վրաստանի և «Գազպրոմի» միջև գազի տարանցման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2017 թվականի հունվարին: Մինչ այդ, վրացական կողմը վճարի դիմաց ստանում էր գազ: Նոր պայմանագիրը կնքվել էր երկու տարի առաջ`առաջին տարվա ընթացքում Վրաստանը մասնակիորեն տարանցման վճարի դիմաց ստանում էր բնական գազ, իսկ երկրորդ տարում հաշվարկները լիովին դրամական էին: Պայմանագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

2018 թվականին Վրաստանով Հայաստան է տեղափոխվել 1.93 միլիարդ խորանարդ մետր գազ: 2017 թվականին գազի տարանցման ծավալը կազմել է շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր:

Աղբյուր՝ shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ