«Սպուտնիկ Գրուզիա»-ի հաղորմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիները, ներառյալ նրանք, ովքեր որևէ պարտավորություն չեն ունեցել և ազատորեն մուտք են գործել երկիր, պետք է ներկայացնեն վերջին 72-ժամում անցկացրած PCR թեստի պատասխանը։
Վրաստանն իր տարածք մուտք գործելու անվերապահ իրավունք է տրամադրում միայն հինգ երկրների ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիների: Սակայն արտերկրից վերադարձած Վրաստանի քաղաքացիները, ներառյալ այս երկրներից եկածները, պետք է անցնեն կարանտին:
Նշենք նաև, որ Վրաստանը թույլ է տալիս երկիր մուտք գործել ևս 13 երկրների քաղաքացիների, ովքեր Վրաստան ժամանելուց հետո պետք է կարանտին անցնեն իրենց հաշվին:
