Մեր գլխավոր խնդիրը փլեյ-օֆֆ դուրս գալն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Օլիմպիակոսի» դեմ խաղին ընդառաջ։
«Իմ գաղափարներն այս թիմում իրականացնելու համար ինձ ժամանակ է պետք: Ես վստահ եմ՝ որոշ ժամանակ անց ոչ մի թիմ չի կարողանա հաղթել «Տոտենհեմ»-ին:
Այս պահին մեր գլխավոր խնդիրը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 2 տուրերում հաղթանակներ տանելն ու փլեյ-օֆֆ դուրս գալն է»,-ասել է պորտուգալացի մասնագետը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի A խմբում «Տոտենհեմը» 7 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը՝ 12 միավորով, Մյունխենի «Բավարիան» է: