Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը նշել է, որ իշխանության որոշ օղակների տեխնոկրատիկ մոտեցումները մշտապես հակադրվելու են 2018 թվականի հարթակի պահանջներին:
«Խիստ մասնագիտական տեսակետները չեն կարող անցումային շրջանի համար դառնալ հիմնական պլատֆորմ, որովհետև այդ տեսակետները մշտապես կաշկանդված են լինելու ռեֆորմներ իրականացնելու տրամաբանությունից:
Փաշինյանը պետք է հասկանա, որ եթե տեխնոկրատիա կոչվածը մշտապես դոմինանտող դառնա, ապա նրա հաջորդ
Ֆորմացիան լինելու դիկտոկրատիան:
Սա չեմ ասում այն միտումով, որ Փաշինյանը քաղաքական նպատակների առումով կառոցում է այդ ճանապարհը, բայց այն հանգամանքը, որ նրա մոտեցումներում տեխնոկրատների ազդեցությունը սկսել է գերակշռել, ուրեմն պետք է բարձրաձայնել այդ մասին:
Երեկվա Բադասյանի ակադեմիական մոտեցումները միգուցե իրավաբանական լեզվով ունի ռացիոնալ նշանակություն, բայց առկա քաղաքական գործընթացների ու հեղափոխական հարթակի համատեքստում այն շատ խոցելի է, և երկարաժամկետ առումով ավելի է թուլացնելու Փաշինյանի դիրքերը: Հերթական անգամ Փաշինյանը գործածում է մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ քաղաքականությունը, որի դուռը շուտով կրկին կթակեն հերթական վանեցյանները:
Մեկ անգամ ասել եմ, ու էլի կկրկնեմ. Վստահում են այն սուբյեկտներին, որոնք քաղաքականապես զգում են քեզ ու պրոցեսները, այլ ոչ թե հակառակը»,- ասված է հրապարակախոսի գրառման մեջ։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3002334186527633