Երեկ՝ հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևանի 38-ամյա բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ստացած մարմնական վնասվածքներից վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է:
Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: