Ավտոթվար Բաղրամյան պողոտայում․ կա 4 զոհ ու 3 տուժած

Հրապարակող՝

Ավտոթվար Բաղրամյան պողոտայում․ կա 4 զոհ ու 3 տուժած

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 20։53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa», «Suzuki SX4» և «Mercedes E124» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ կա չորս զոհ։

Տուժածներ Անժելա Է.-ն (ծնված 1986 թ․) և Արմինե Ա․-ն (ծնված 1971 թ․) հոսպիտալացվել են «Սլավմեդ» ԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն դուրս են գրվել, իսկ Միշա Գ․-ն (ծնված 2012 թ․) տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Ամենաթարմ