Վթար Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին․ կա զոհ ու տուժածներ-Azat TV
Հասարակություն
10:14 20/07/2021

Վթար Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին․ կա զոհ ու տուժածներ

Հուլիսի 20-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ և տուժած։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1969 թվականին) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել։ Վարորդը մահացել է:

Մինչ փրկարարները կանչի վայր հասնելը, ուղևորներ Ս․ Ղ․-ն (ծնված 1959 թվականին) և Բ․ Դ․-ն (ծնված 1948 թվականին) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Նշվում է նաև, որ փկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել և տեղափոխել ավտոքարշակի վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ