Վթար Գյումրիում՝ 7 մեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ

Ամենադիտվածներ

skysports-david-luiz-arsenal_4739990

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21։56-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9ա շենքի մոտակայքում բախվել են «Infiniti» (վարորդ` Նիկոլայ Խ․, ծնված 1985 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Սերյոժա Գ․, ծնված 1998 թ.) և «Mercedes-Benz C» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են կայանված «Nissan Teana» (վարորդ՝ Հրաչ Ո․, ծնված 1973 թ.), «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1996 թ.), «Mercedes-Benz C» (վարորդ՝ Կարապետ Բ․, ծնված 1991 թ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Գուրգեն Բ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Արմեն Բ․-ն (ծնված 1998 թ.) և «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Սերյոժա Գ․-ի և Արմեն Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նիկոլայ Խ․-ինը՝ բավարար:

Գովազդ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ամենաթարմ