fbpx
Հասարակություն

Հրազդանում տուն է հրդեհվել

Այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 04:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Դուրյան փողոցի թիվ 2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 05:27-ին, մարվել՝ 06:40-ին:

Նշվում է, որ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 6 քմ), բնակարանի (մոտ 60 քմ) մանրահատակը (20 քմ) և գույքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ