Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» հանդիպելու է անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Նունու Սանտուն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թիմի նորեկներ Պատրիկ Կուտրոնեն և Խեսուս Վալյեխոն նույնպես մեկնելու են Երևան:
«Պատրիկն և Խեսուսը կգան մեզ հետ: Հայտացուցակը շատ մեծ չէ, այն կոմպակտ է ու պատրաստակամ ընդունելու նոր մարտահրավերը»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 15-ին։